ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Այսօր Լև Տոլստոյի ծննդյան օրն է

Այսօր Լև Տոլստոյի ծննդյան օրն է
11.09.2023 | 22:02

Լ. Ն. ՏՈԼՍՏՈՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՏՔԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԸ

♦ Մի կաթիլ բարությունն ավելի լավ է, քան մի ամբողջ տակառ փիլիսոփայությունը։

Առանց սիրո ապրելը հեշտ է, բայց անիմաստ:

Ոչ թե գեղեցկությունն է սեր ծնում, այլ սերն է ստիպում մեզ տեսնել գեղեցիկը:

Անմիջապես դադարիր խոսել, երբ նկատես, որ բորբոքվում ես ինքդ կամ նա, ում հետ խոսում ես:

Չասված խոսքը ոսկի է:

Երբեք մի՛ լսեք նրանց, ովքեր վատ են խոսում ուրիշների մասին և լավ՝ ձեր մասին։

Եթե ձեր հեռացումը ոչ ոք չի նկատել, ուրեմն ճիշտ որոշում եք կայացրել:

Կյանքն առաջ է շարժվում շնորհիվ նրանց, ովքեր տանջվում են:

ԾՊՏՎԱԾ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

(դեպք հանճարի կյանքից)

Լև Տոլստոյը ցանկանում էր ստուգել, թե ինչպես են խմբագիրները վերաբերվում սկսնակ գրողների ստեղծագործություններին: Այդ նպատակով նա իր մի քանի պատմվածքներ ուղարկեց մի խմբագրի, որը նրան անձամբ չէր ճանաչում, և ձեռագրի տակ դրեց այլ ստորագրություն:

Անցավ մի քանի շաբաթ: Մեծ գրողը սպասում էր պատասխանի: Սակայն այն չկար ու չկար: Վերջապես, նա ինքը գնաց խմբագրի մոտ:

– Ստացե՞լ եք իմ պատմվածքները, – հարցրեց Տոլստոյը մեղմ ու հանգիստ տոնով:

– Ստացել ենք: Ի դեպ, պետք է հայտնեմ Ձեզ, որ մենք չենք կարող տպագրել: Պատմվածքները թույլ են և գրված են ոչ այնքան գրագետ: Ես Ձեզ խորհուրդ կտամ այդ հասակում զբաղվել ուրիշ գործով: Գրելը ձեր կոչումը չէ:

Այնուամենայնիվ, սրանից առաջ որևէ բան գրե՞լ եք, – շարունակեց խմբագիրը:

– Գրել եմ: Եվ, պետք է ասեմ, որ…

– Որ ի՞նչ, – հարցրեց խմբագիրը:

– Որ գուցե կարդացած լինեք իմ վեպերը' «Աննա Կարենինա», «Պատերազմ և խաղաղություն», «Հարություն»…

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2213

Մեկնաբանություններ